Ինչու է քաղաքապետն արհամարhել ԱԺ-ն և չի ներկա...

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր բյուջեի քննարկաման ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արհամարհել ԱԺ-ն և ինքն անձամբ չի մասնակցում քննարկմանը։

«Քաղաքապետը գործողման մեջ է։ Մենք ժամկետների առումով ավելի ուշ ենք իմացել քննարկման մասին, ուստի քաղաքապետի գործուղումը պլանավորված էր շատ ավելի վաղ»,-նշեց նա։

Պատգամավորը չհամաձայնեց պարզաբանման հետ՝ նշելով, որ բյուջեի քննարկումների ժամկետներն օրենքով հստակ են։ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ միշտ քննարկումներն անցկացվում են հոկտեմբեր ամսվա վերջին և դա բոլորին է հայտնի։