Ինչպես Ծառուկյանը հայրենիք վերադարձրեց հայ կն...

Շաբաթներ առաջ լուր տարածվեց, որ Բելոռուսում ձերբակալվել է հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը, որին ցանկանում են արտահանձնել Ադրբեջանին։ 

Տեղեկատվությունն իրապես մտահոգիչ էր, քանի որ նման փորձ արդեն եղել է, երբ տարիներ առաջ հրեա Բլոգեր Լապշինը արտահանձնվեց Ադրբեջանին։

 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ամեն բան անում է, որպեսզի հոգեբանական ծանր վիճակում գտնվող հայ հասարակությունը չկարողանա այդ վիճակից դուրս գալ և Բելլա Բաբախանյանի հնարավոր արտահանձնումը կարող էր խորացնել այդ վիճակը, քանի որ դեպքերի նման զարգացումից հետո ամեն հայ պետք է իրեն անվտանգ չզգար Հայաստանի սահմաններից դուրս:

Իրավիճակը այլ ուղղությամբ գնաց հայազգի գործարար Գագիկ Ծառուկյանի միջամտությունից հետո։ Ծառուկյանն անձամբ գնացել էր Բելոռուս, օգտագործել իր անձնական կապերը և օրեր առաջ անձամբ Բելլա Բաբախանյանին վերադարձրեց հայրենիք։ Սա իսկապես հարգանքի արժանի արարք է և հայ հասարակությանը վստահություն ներշնչող քայլ։ Այս միջադեպով հայաստանցիները տեսան, որ դեռ կան հայազգի գործիչներ, որ աշխարհում կարողանում են հարցեր լուծել և իրենց հայրենակիցներին փորձանքի մեջ չեն թողնում։