Ինչպես էր Էդմոն Մարուքյանը զբաղվում տրանսսեքս...

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խիստ վիրավերվել է «Անտիֆեյք․ամ» կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանից, քանի որ վերջինս նախկին պատգամավորին անվանել է «քաղաքական տրանսսեքսուալ»։

Սամսոնյանի ձևակերպումը քաղաքական է ու առաջին անգամ չէ, որ քաղաքական այս կամ այն գործչի նկատմամբ հնչում են նմանատիպ խիստ գնահատականներ։ Էդմոն Մարուքյանն իր վերջին ուղիղ եթերի ընթացքում օրթոդոքս ազգայնականի դերում էր հանդես գալիս և փորձում էր համոզել, թե տրանսսեքսուալ լինելը խիստ վիրավորական է իր համար, այսինքն, ըստ էության ակնարկում, որ տրանսսեքսուալ լինելը մարդու արժանապատվությունը նսեմացնող երևույթ է (բայց հիշեցնենք, որ Սամսոնյանը Մարուքյանին անվանել էր քաղաքական տրանսսեքսուալ, ինչը որևէ կապ չէր կարող ունենալ իր սեռական կողմնորոշման հետ)։ 

Եթե իրականում Մարուքյանը լիներ ազգայնական գաղափարներ կրող կարելի էր համարել, որ Սամսոնյանի ձևակերպումը սահմաններն անցնում է, քանի որ ձևակերպման մեջ օգտագործել է հասկացությունը, ինչը Մարուքյանն իր կենսակերպով ապացուցել է, որ խիստ անընդունելի է և նվաստացուցիչ բան է մարդու համար։ Բայց խնդիրը նրանում է, որ Էդմոն Մարուքյանը տրանսսեքսուալ լինելը հրապարակային երբեք չի համարել մարդու համար նվաստացուցիչ կարգավիճակ, ավելին  զբաղվել է ԼԳԲՏ համայնքի, այդ թվում տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությամբ և անթույլտարելի է համարել սեռական նման կողմնորոշում ունեցող մարդկանց նսեմացնելը։

Տարիներ առաջ Էդմուն Մարուքյանը, որպես իրավապաշտպան  «The Danish Institute for Human Rights»-ի աջակցությամբ հեղինակել է զեկույց, որը նվիրված է եղել ԼԳԲՏ համայնքի իրավունքներին։ «Study on Homophobia, Transphobia and Discrimination on Grounds of Sexual Orientation and Gender Identity» վերնագրված զեկույցում Էդմոն Մարուքյանը գրում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավուքնների պաշտպանության անհրաժեշտությունից և նրանց խախտվող իրավունքներից։

Այսինքն Մարուքյանն իր գործունեությամբ մարդկանց  փորձել է բացատրել, որ տրանսսեքսուալը, միասեռականը ոչնչով պակաս չեն  սեռական նորմալ կողմնորոշում ունեցող մարդկանցից։  Հետևաբար Էդմոն Մարուքյանի համար չէր կարող տրանսսեքսուալ մարդը լինել ավելի ցածր կամ նսեմացման արժանի մարդ։ Այս ամենից ելնելով կարելի է պնդել, որ Մարուքյանի համար չպետք է վիրավորական լիներ «քաղաքական տրանսսեքսուալ» արտահայտությունը՝ հատկապես, երբ այդ արտահայտությունը իր սեռական կողմոնորոշման մասին չի եղել։