Ամիսներ առաջ ԱԺ ընդդիմադիր ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե շուտով Փաշինյանին հեռացնելու գործողություններ են լինելու․«Շուտով, երբ կանչը հնչի՝ կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Չնայած Մամիջանյանի հայտարարությանը և Արցախի վերջանական հայաթափմանը, այդ կանչը այդպես էլ չհնչեց ու առնվազն վերջին ամիսներին խորհրդարանական ընդդիմությունը կոնկրետ ծրագրով փողոցային պայքար չի սկսկել, եղել են միայն մի քանի օրյա գործողություններ սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, որը ակնհայտ էր, որ նախապես պլանավորված չէր։
Հիմա ակտիվացել են Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկերները, որոնք շարշում են սկսկել, որն անվանել են «Զանգ»։ Այս պահին դեռ հստակ չէ, թե Փաշինյանի նախկին գործընկերների «Զանգը» ինչ կապ ունի ՀՀԿ-ականների «Կանչի» հետ, բայց տեսանելի է, որ այս երկու խմբերը ինչ որ իմաստով համագործակցում են։ «Զանգի» գործողությունները ամենաակտիվը լուսաբանում են ՀՀԿ-ամերձ լրատվամիջոցները, այս ուժին մոտ կանգնած որոշ գործիչներ հանրային քննարկումներ են ծավալում 10-20 մասնակից ունեցող այս շարժման մասին, ինչը առնվազն նշանակում է, որ նրանք հետարքրքված են, որ նոր մարդիկ միանան «Զանգի»-ին։
Իրենց հերթին Փաշինյանի նախկին գործընկերները իրենց ելույթներում նախկինի պես չեն հիշում նախորդ իշխանություններին։ Սա այն դեպքում, երբ անգամ պատերազմից հետ այս թիմի հիմնական դեմքերն իրենց ելույթներում չէին մոռանում մի երկու խոսք էլ նախկինների մասին ասել։
Ի դեպ, հետաքրքիր է, որ 2018-ի իշխանափոխության մասին պատմող Իշխանություն 2 ֆիլմում ևս Փաշինյանին հեռացնելու հիմնական գործողությունն ազդարավում է «Ղողանջով։ Դա երևում է ֆիլմի վերջին դրվագում, երբ իշխանության իբրև հիմնական ընդդիմախոսը Փաշինյանի հետ գտնվում են մեկ սենյակում և զրուցում են։ Բոլորին է հայտնի, որ այս ֆիլմը ուղիղ կապ ունի երրորդ նախագահի թիմի հետ։ Այստեղ էլ հարց է առաջանում՝ Փաշինյանի նախկին թիմակիցները գողացել են «Ղողանջի» միտքը և «Զանգ» անունով շարժում սկսել, թե սա հենց ֆիլմում կանխատեսվող «Ղողանջն» է, պարզապես «Զանգ» անունով։ Ժամանակը այս հարցերի պատասխանները կտա։