
Ասենք՝ մարդը Երևանից գնում է Ալմաթի, Ղազախստան, կարող է այդ մարդը ձմեռով է գնում, ի՞նչ գիտեք դուք: Ոչ մեկը չգիտի այդ ճանապարհը, ո՞վ գիտի, Պապոյանն էլ չգիտի այդ ճանապարհը ոնց են գնում: Այս մասին ասել է Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուղևորափոխադրողներից մեկը:
«Ինչ հագած-կապած եք, ուտում եք, խմում եք, այ այս տղերքի «բլակով» ա գալիս, գիտե՞ք դուք դա, որ այս տղերքը 40 տոննա «բլակների» վրա բերում են: 5,000 հոգանոց հարսանիք եք անում, սեղաններ շարած, այդ սեղանի վրայինն ո՞վ է բերել։ Այս տղան է բերել, ես եմ բերել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115–րդ դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր:
Ավելի վաղ հայտնել էինք՝ նրանց հետ Կառավարության դիմաց զրուցել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշել, որ ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով ԵԱՏՄ-ում:
«Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել»,-նշել էր նա։