Ինչ է սպասվում մեզ, կա հավանական 4-5 սցենար, որը կարող է տեղի ունենալ: : Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգաավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում:
«Մեր նպատակն է, որ տարբեր գյուղերում, քաղաքներում հանդիպենք մեր հայրենակիցների հետ, բացատրեբք եւ միասին ձեւավորենք նոր հակազդեցություն, այս հավանական սցենարները կանխելու համար,ո որվհետեւ առանց շողովրդի ուժի ու ամսնակցության այն խնդիրները, որ դրել ենք մեր առջեւ, չենք կարողանա իրագործել, գլխավոր գործոնը ժողովրդի մասնակցությունն է: Ինչ հավանական սսցենարներ կան, առաջինը, որ Թուրքիայի ու ադրբեջանի ուղիղ հրահանգով սրանք արդեն հայտարաել են, որ նպատակ ունեն փոխել ՍահմանադրությունըԼ Գլխավոր խնդիրը Սահմանադրության առաջին հոդվածների ամսին է, որ հրաժարվեն Արցախից ու ցեղասպանության միջազգային ճանաչումից: Փոխել Սահմանադրության նախաբանը սա նշանակում է՝ թաղել երրորդ հանրապետությունը, հրաժարվել եմր բոլոր ազգային իղձերիցեւ նպատակներից, վերջնականորեն հրաժարվել Արցախից եւ դրա փոխարեն ոչինչ չստանալ: Եւ ինչպես իրենք են ասում ստեղծել 4-րդ հանրապետություն, որը ինչ-որ տարածքի վրա ինչ-որ միավորում է: Եթե որեւէ ազգ, պետություն չունի ազգային նպատակ, չի կարող այդ պետությունը գոյություն ունենա: Սա շատ վտանգավոր սցենար է»,-ասում է նա:
Սաղաթելյանը հավելում է, որ եթե Սահմանադրության հանրաքվե տեղի ունենա, պետք է համախմբվի ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը եւ այդ հանրաքվեն վերածի Նիկոլ Փաշինյանի անվստահության հանրաքավեի:
Երկրորդ սցենարը, ըստպատգամավորի, խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի հետ, որը որեւէ կապ եւ անչություն չունի խաղաղության հետ:
«Դա նոր եւ վերջնական կապիտուլյացվիա է, որից հետո մեր պետականության գոյությունը դրվելու է հարցականի տակ: Այդ փաստաթղթով ՀՀ 29800 քառ. կմ տարածքը չի ֆիքսվում, նույնիսկ Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչում: Այդ փաստաթղթով լուծվում է մեկ խնդիր՝ Արցախը վերջնականորեն, պետական, լեգիտիմ կարգով հանձնել Ադրբեջանին, եւ դրա դիմաց ոչինչ չստանալ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ մինչեւ հիմա չկա որեւէ փաստաթուղթ, որով Արցախը հանձնվելու է Ադրբեջանին, այդ պատճառով է Ալիեւը շտապում:
Սաղաթելյանը հավելում է, որ հիմա սեղանին դրված է 4 գյուղերի հարցը, եւ չի բացառվում, որ այս իշխանությունները արագ կարգով դրանք կհանձնեն Ադրբեջանին, ինչպես եղավ Գորիս- կապան եւ ահլ տարածքների հանձնելու դեպքում:
«Դրանք պարզապես գյուղեր չեն, դրանք ռազմավականան նշանակություն ունեցող դիրքեր են, այդ 4 գյուղը հանձնելով մենք թշնամուն բերում ենք, մեր թիկունքում ենք տեղադրում, դրանով մեր գազատարը Վրաստանի հետ միջպետական ճանապարհը, ամեն ինչ մնում է թշնամու վերահսկողության տակ: Մենք այս ամենը պետք է ասենք, քանի որ իրենք ասելու են՝գիտեք ինչ, դրանք անմարադաբնակ գյուղեր էին: Սրա դեմը պետք է առնել, ժողովուրդ»,- ասել է նա:



