
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ լուրերին, թե «Արմավիր» ՔԿՀ-ում անհնազանդություն է, և ազատազրկված 51 անձինք հացադուլի մեջ են:
«Իրականում, ազատազրկված 51 անձինք հացադուլի մեջ չեն: Խնդիրը հետևյալն է. հիմնարկի ներսում տեղաբաշխումների հետ կապված՝ որոշ դատապարտյալների մոտ դժգոհություն է առաջացել, սակայն օրենքով սահմանված կարգով խնդիրը լուծվել է: Հացադուլավորներ չկան, անհնազանդություն՝ ևս»,- ասաց նա: