Իմպիչմենտի գործիքն այս փուլում իրատեսական չեմ...

Միայն ուրախ կլինեմ, որ իմպիչմենտի վերաբերյալ որոշակի կանխատեսումները իրականան, բայց ես դա միանշանակ իրատեսական չեմ համարում։ Այս մասին մասին «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

« Ես չեմ համարում սակայն, որ իմպիչմենտը գոնե այս փուլում այն գործիքն է, որը պետք է կիրառել»,- նշեց նա։

Ըստ Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր շրջապատի բոլոր մարդկանց տանում է հանցագործության. «Որ հանկարծ ինքը մենակով «չդատվի»։ Ես կարող եմ կենցաղայիմ մի օրինակ բերել։ Եթե լինում է մի սպանություն, այդ սպանության վայրում ներկա գտնվող բոլորին ստիպում են, որ նրանք էլ վերցնեն ու կրակեն զոհի վրա։ Դա անում են նրա համար, վաղը կամ մյուս օրը բոլորը միասին դատվեն այդ սպանության համար։ Իմ տպավորությամ՝ Նիկոլ Փաշինյանը այսօր բոլորին սարքել է իրեն մեղսակից ու նրանք արդեն ուղղակի որեւէ տեղ չունեն փախնելու»։

Հիշեցնենք, որ հունիսի21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին պատգամավորական մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք՝ երկրին ու պետականությանը ծառայելու համար. գործիք, որն այսօր այլեւս իր համար կիրառելի չէ։