«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները...

Սահմանադրական դատարանի դատավո՞ր, թե անդամ․․․ ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պետաիրավական հանձնաժողովի նիստում զեկուցումը սկսում է այդ բառակապակցությունները բացատրելով։

«Հաշվի առնելով, որ սույն դիմումի ներկայացմամբ այն տարբեր մասնագետների կողմից տարբեր կարծիքներ են արտահայտվում ՍԴ դատավոր և ՍԴ անդամ եզրույթների և դրանց փոխհարաբերությունների վերաբերյալ՝ ԱԺ-ն չի ցանկանում կարծիք հայտնել սույն փաստաթղթով, ուստի սույն դիմումի շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ՍԴ անդամ և ՍԴ դատավոր եզրույթները կօգտագործվեն որպես հոմանիշներ»,- պարզաբանեց Սուրեն Գրիգորյանը։

Ինչո՞ւ է «Իմ քայլը» խմբակցությունը անհրաժեշտ համարում այս հարցով դիմել Ազգային ժողովին․ ըստ հիմնական զեկուցողի՝ 4 հիմք կա դրա համար։ Օրինակ՝ Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ և 2010-ից ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։