Իմ մանկական երազանքն է՝ 10 տարի հետո նենց բան...

90-ականների հայտնի դեպքերից հետո բնակավայրեր կան, որ ադրբեջանական են եղել, բայց մեր հողի մեջ են եղել ու հակառակը. այդ իրավիճակը գրեթե սիմետրիկ է. խնդիրը լուծելու համար այդ սիմետրիկությունը չպետք է խախտվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ իր համար նույնպե՞ս պատմությունը ԽՍՀՄ-ից է սկսվում, գիտի արդյո՞ք ինքը Տավուշում գյուղեր, որոնք հայկական չեն, Աղազարյանն պատասխանեց. «Ոչ, ինձ համար պատմությունը սկսվում է Տիգրան Մեծից: Ես մտածում եմ մի տաս տարի հետո մի հատ նենց բանակ ստեղծեմ, որ  Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ: Դա իմ մանկական երազանքն է»:

Հարցին, թե ՆԻկոլ Փաշինյանի հետ կկարողանա՞ դա անել, Աղազարյանն արձագանքեց. «Չէ, ես էդ բանակը կստեղծեմ, էդ գաղափարը կտամ, սահմանները կգծեմ, ով կլինի իշխանության, թող էդ խնդիրը լուծի»: