Ասում եք՝ նոյեմբերի 9-ին զենքը դրել էին գլխին, ստորագրել է եռակողմ հայտարարությունը, իմ գլխին ոչ ոք զենք չի դրել և չէր կարող դնել, եթե ես այդ թուղթը չստորագրեի, մեր 26 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ, ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե հարցը իմ գլխին դրված լինելու մասին լիներ՝ ես իմ գլխին զենք դրված լինելու բերումով երբևէ որևէ գործողություն ո՛չ արել եմ, ո՛չ էլ երբևէ կանեմ։ 26 հազար զինվորի շրջափակման մեջ հայտնվելու մասին է խոսքը։ Ես դրա մասին ուղերձ եմ ունեցել»,-հավելեց նա։