Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր այն կրթական ու կարզական օբյեկտների ցանկը, որտեղ հիմնանորոգման կամ կառուցման աշխտանքներ են իրականացվում:
Երբ հերթը հասավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացմանը, նա հետաքրքրվեց, թե արդյոք այն հիմա աշխատում է:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ են բացումն արել:
Փաշինյանն ծիծաղելով արձագանքեց. «Ես տեսա, որ բացումն արել եք: Իմ բացումից հետո չի աշխատում, ձեր բացումից հետո հույս ունեմ՝ աշխատում է»:
Նախարարը նկատեց, որ վարչապետի այցի ժամանակ բացում չեն արել:



