ԻՀՊԿ-ն «թույլ չի տա, որ տարածաշրջանից դուրս բ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ նավի անցնել Հորմուզի նեղուցով։ ԻՀՊԿ-ի խորհրդական բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարիի համապատասխան հայտարարությունը տարածել է Իրանի պետական հեռուստաընկերությունը։

«Հորմուզի նեղուցը փակ է։ ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի և բանակի նվիրված հերոսները կհրկիզեն այն նավերը, որոնք կփորձեն անցնել այնտեղով», - ասել է Էբրահիմ Ջաբարին։

Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ն «թույլ չի տա, որ տարածաշրջանից դուրս բերվի անգամ մեկ կաթիլ նավթ»։

Հորմուզի նեղուցն  ընկած է Օմանի և Իրանի միջև։ Համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։ Սաուդյան Արաբիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Իրաքը իրենց նավթի մեծ մասն արտահանում են Հորմուզի նեղուցով, հիմնականում՝ դեպի Ասիա։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներ