Իդեալական քաղաքացին փորձում է պահանջատեր լինե...

Այսօր ՀՀ-ում առաջին հակակոռուպցիոն դպրոցի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ  քաղաքացու օրը ևս մեկ հնարավորություն է՝ կարևորելու քաղաքացուն, խոսելու քաղաքացու խնդիրների մասին։
ԱԱԽ քարտուղարը կարևորեց գիտելիքի անհրաժեշտությունը և ընդգծեց, որ քաղաքացիները պետք է ակտիվ լինեն։

Նա նկատեց, որ տարվա ընթացքում յուրաքանչյուր օր անհրաժեշտ է, որ քաղաքացին օգտագործի կրթվելու համար․ «Իմ պատկերացրած իդեալական քաղաքացին այն քաղաքացին է, որը խոսում է երկրում խնդիրների մասին, ակտիվ է, փորձում է վերահսկել, պահանջատեր լինել իշխանությանը», - ասաց ԱԱԽ քարտուղարը։