Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմում են դատախազություն։
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ ԱԺ ամբիոնից լսել են վարչապետի ելույթը, որի կապակցությամբ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներով որոշել են բողոք ներկայացնել հանցագործության մասին։



