Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ:
«Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված գործընկեր լինել Հայաստանի բարօրրության, անվտանգության ու կայունության համար։ Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք ևս մեկ անգամ աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի տրամադրումը Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը»,- այս մասին այսօր հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նշելով, ենթակառուցվածքների, թվային, կլիմայի, տրանսպորտի ոլորտները, ժողովրդավարական բարեփոխումները» - ասաց Շառլ Միշելը։



