Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը այցելել է Մոս...

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) կառավարական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հիի գլխավորությամբ, հունվարի 14-ին ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ցոյ Սոն Հին հունվարի 15-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով: Անցյալ տարվա հոկտեմբերին նա այցելել էր Փհենյան։ 2023 թվականի սեպտեմբերին Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընն այցելել է Ռուսաստան․ Վոստոչնի տիեզերակայանում նա բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։