Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձ...

Հյուսիսային Կորեան մի քանի ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Արձակումները տեղի են ունեցել Դեղին ծովում՝ ԿԺԴՀ-ի միջուկային զսպման ուժերի փորձարկման շրջանակում։

Արձակման ընթացքին հետևել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, որը գոհ է մնացել վարժանքների արդյունքներից։

«Միջուկային զսպման բաղադրիչների հուսալիության և կատարողականի փորձարկումը շարունակելը և դրա հզորությունը ցուցադրելը ինքնին պատերազմը զսպելու պատասխանատու վարժանք է», - մեկնաբանել է նա: