
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը ևս 3 ամսով երկարաձգեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Իգոր Մարգարյանի նախնական կալանքը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը։
Նշենք, որ Իգոր Սարգսյանը «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալներից մեկն է։
Իգոր Սարգսյանի ելույթը հունից հանեց դատավոր Կարեն Ֆարխոյանին։
«Ես դատարանում 4 հանրային մեղադրողի եմ տեսնում, ես անաչառ դատավորի մասնակցություն չեմ տեսնում այս դատարանում»,-իր ելույթում նշեց Սարգսյանը։