Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է...

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա ապահովել կայուն և վստահելի բիզնես միջավայր։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց։ Հայտնում են ՊԵԿ-ից:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 461 դեպք և շուրջ 220․6 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 27 դեպքով 27 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 64 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • ավտոգազալցակայանում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով արձանագրվել է 4.44 մլն դրամ տուգանք,
  • hագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․24 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող և չունեցող) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․53 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 4.7 մլն դրամ տուգանք,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության և մթերային խանութի ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 21 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․2 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 8 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․24 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 10 հարկ վճարողի մոտ 10 դեպքով արձանագրվել է 16․67 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի արտադրութան, մսամթերքի առևտրի և ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․4 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․2 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․3 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: