Հունիսի 3-ից կարգելվի հայկական սմբուկի ու կար...

2026 թվականի հունիսի 3-ից սկսած՝ «Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից առաքվող նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ այդ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։

Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իր լիազորությունը»,-նշվում է ծառայության տարածած հայտարարության մեջ։