Հունիսի 3-ից կարգելվի Հայաստանից կորիզավոր մշ...

«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային ենթակա արտադրանքի ստացումը հաստատող մեխանիզմների բացակայության հետ, գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում:

«Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կատարում գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության իր լիազորությունները։

2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, իսկ լիազորությունները վերապահվեցին Էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայումս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականությամբ զբաղվում է նշված գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, ագրովերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների, ձկնորսության համար»։