
Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները, հայտնում է greekcitytimes.com-ը՝ մանրամասնելով, որ 2021 թվականի նոյեմբերի 22-26-ը Հունաստան-Կիպրոս-Հայաստան Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակում տեղ է ունեցել Close Quarter Battle 2021-ը։
Համատեղ զորավարժությունների նպատակը մարտական պայմաններում միավորված հատուկ նշանակության ուժերի մարտունակության և փոխգործունակության բարձրացումն էր։
Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:
«Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը: