ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագինը 4...

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշում։

Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։  

Նա հայտնել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը, ենթադրաբար, ապրիլի 23-ին։

«Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, և թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավորում եմ բոլորիս։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշել է Պետրոսյանը։