ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական վարչության պետ Հայկ Ղո...

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հաստատել է ինքը՝ Հայկ Ղոսալմյանը՝ նշելով, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

«Տարաձայնություն եմ ունեցել աշխատանքային հարաբերությունների հետ կապված, որոշել եմ իր սեփական դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից»,– ասաց Հայկ Ղոսալմյան՝ չցանկանալով նշել տարաձայնությունների պատճառները։

Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում է աշխատում 1997 թվականից սկսած.

«Ստեղծման օրվանից աշխատում եմ։ Ինչպես ասում են՝ ամեն բան ունի իր տրամաբանական ավարտը, ունի սկիզբ և վերջ»։

 Հայկ Ղոսալմյանի հրաժարականը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացների հետ, եւ աշխատանքային տարաձայնությունները, որոնց մասին նա նշում է,  ծագել են հենց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո: Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչությունը, որը ղեկավարում էր Հայկ Ղոսալմյանը, առնչվում է այն գործառույթների հետ, որոնք ՀԷՑ–ում այժմ իրականացնում է Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ ամենայնի, կամ Հայկ Ղոսալմյանը թերացել է, և նրան առաջարկել են դիմում գրել, կամ, համարելով գորցընթացը հակաօրինական եւ գիտակցելով ապագա պատասխանտվության աստիճանը, նա որոշել է մասնակցություն չունենալ գործընթացներին։