Հռոմի ստատուտի ընդունում հայ-ռուսական հարաբեր...

«Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի փոխադարձ առաջարկները»․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում։

«Դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու՝ Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմին էլ։ Ցավոք, դա հաշվի չառնվեց, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում կայացվեց հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Սա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»,- նշել են նախարարությունից։

«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն սթափ մտածող ուժեր, որոնք չեն դակի հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշումը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։