Հռոմի պապի առողջական վիճակում որոշակի բարելավ...

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակում վերջին 24 ժամում որոշակի բարելավում կա, հայտնել է vaticannews.va-ն՝ Վատիկանի մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ պոնտիֆիկոսի երիկամների հետ կապված խնդիրները , որոնք առկա էին վերջին օրերին, նվազում են, կրծքավանդակի CT սկանավորումը ցույց է տվել, որ թոքաբորբի բուժման հարցում առաջընթաց կա, արյան թեստերը լավ արդյունքներ են տվել:

Հռոմի պապը շարունակում է միացված լինել թթվածնային ապահովման սարքին:

Կաթոլիկների հովվապետը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: