Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 21 տան 2-րդ հարկից կրակ և ծուխ են նկատվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 2-րդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերը, հարևանները, այդ թվում՝ ամուսիններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է Արաբկիր ոստիկանների կողմից, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։



