Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում և Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Մանրամասնելով անելիքները՝ Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ, տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ:



