Ս.թ. նոյեմբերի 27-30-ին Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվելու է Ռիգայում:
Այդ մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։
Այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների սահմանադրական դատարաննների մասնագիտական թեմատիկ քննարկումներ նվիրված սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերին, ինչպես նաև՝ դատարանների միջև գործուն կապերի հետագա խորացման և ամրապնդման անհրաժեշտությանը:



