
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 29.4% ով կամ 54.2 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.7%-ով կամ 22.8 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 100 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68.6 մլրդ դրամի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով` https://bit.ly/4klE93p: