
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց առ այն, թե տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ իրենց աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, ինչն անթույլատրելի է։ Մենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանից փորձեցինք պարզել՝ ինքն է՞լ է իր աշխատողներին պարտադրում կամ կոչ անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միտինգներին։
Իսկ գուցե Ձեր աշխատողներն առանց պարտադրանքի՞ են մասնակցում, նկատե՞լ եք։ «Ո՞նց եք Դուք կարծում, երբ հոսքագիծն աշխատում է, կարո՞ղ է մեկը մնա, մնացածը գնան։ Ամեն մեկն իր ֆունկցիան է կատարում։ Ես պարապ աշխատողներ չեմ ունեցել եւ չունեմ։ Հոսքագծում մի աշխատողը չեղավ, հոսքագիծը չի աշխատի»։
Կարող են հոսքագիծն անջատել ու գնալ հանրահավաքի, ինչպես 18-ին էին անում։ «Այդ դեպքում, երբ խանութներում գարեջուր չեղավ, չե՞ք գրելու՝ գարեջուր չկա»,- կատակեց նա՝ շեշտելով, որ իր «թեզը» մշտապես եղել է այն, որ սեփական խելքով ընտրություն կատարեն, ոչ թե ինչ-որ մեկի ասելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում