«Հրապարակ». Սկսվել է Մայր Աթոռի դեմ Արագած Ախ...

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է։ Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տե­ղի է ունեցել դատական առաջին նիստը։ Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր։ Ախոյանին պատկա­նող «Սպիտակ կամար» շինարարական ընկե­րությունն աշխատանքներ է կատարել կաթողիկո­սի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մասնավորապես, աշխա­տանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը եւ վճարի գումա­րը։ Դատարանը դեռեւս նյութերին ծանոթանալու եւ նախնական լսումների փուլում է։

Գրում է «Հրապարակ» օրաթերթը