«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryan Air-ը։ Մեր տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։
Այսինքն՝ թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ է ստանում, հիմա չի ուզում ռիսկային չվերթներ իրականացնել։ Ավելին, մեր տեղեկություններով, Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում խաբված ուղեւորներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում