«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակի առաջ քաշած արտահերթ ընտրությունների պահանջը Նիկոլ Փաշինյանը մահակ է դարձրել թիմի գլխին՝ պատգամավորներին հասկացրել է, որ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կորոշի գնալ արտահերթ ընտրությունների, որ իր ուզած խմբակցությունը ձեւավորվի, եւ իրենց չարդարացրածները դուրս մղվեն իշխանությունից:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխող խմբակցության 88 պատգամավորների ամենաքիչը 80 տոկոսը մանդատ է ստացել իր շնորհիվ, եւ առաջիկայում էլ ինքը կարողանալու է թիմի համար այդպիսի արդյունք ապահովել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում