«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը հրաժարական տվեց: Այս հրաժարականին երկու բացատրություն են տալիս, մեկը՝ որ Արցախյան պատերազմի եւ պարտության դեմ արված բողոքի քայլն էր, մյուսը՝ դատարանը որոշում էր կայացրել, որ նա իրավունք չուներ ընտրվել Հոգաբարձուների խորհրդի նախագահ, եւ նա որոշման կիրառումից առաջ ընկավ՝ հրաժարական տալով։
Այսպիսով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալրված էր, մնում էր, որ նախագահ ընտրեն, ապա եւ՝ ԵՊՀ ռեկտոր: Լուրեր էին շրջանառվում, թե իշխանությունը մտադիր է Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները, եւ իշխանությունն այժմ խաղադրույք է կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն համալսարանականները հակված են հենց իրենցից ընտրել նախագահ, հոգնել են դրսից եկած, բուհի հետ կապ չունեցող մարդկանցից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



