«Հրապարակ». Անձամբ վարչապետը հրահանգել է Քոչա...

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով հայտնի տեսագրությանը, որտեղ Քոչարյանի «աջակիցն» ինչ-որ մեկին համոզում է գնալ ու փոխել ցուցմունքը, կարծիք էր հայտնել, որ «այս տեսանյութի հետքերով նաև հնարավորություն է բացվում հետապնդում սկսել նախագահ Քոչարյանի ընտանիքի առանձին անդամների հանդեպ»:

Տեսանյութի հրապարակումից հետո լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները ցանկանում են «հետքը» հասցնել Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին, և նրա նկատմամբ ևս հետապնդում սկսել․ կա՞ նման բան՝ հարցրինք Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։ «Չեմ կարող մեկնաբանել պարոն Սողոմոնյանի ասածները, հավանաբար, իր տեսակետն է և ոչ թե ինչ-ինչ լուրերի հետ կապված մոտեցում։

Բայց եթե նա ինչ-որ բան է այդ առնչութամբ ասել, հաստատապես հենց այնպես` դատարկ տեղը չի ասի։ Գաղտնիք չէ, որ պարոն Քոչարյանի ընտանիքի նկատմամբ, ընդհանուր առմամբ, հետապնդման գործիքակազմ է կիրառվում»:

Մեր տեղեկություններով՝ դեռ ամիսներ առաջ, երբ «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված գործ հարուցվեց, անձամբ վարչապետից հրահանգ է իջեցվել՝ Քոչարյանի ավագ որդուն ևս կալանավորել, սակայն իրավապահները հորդորել են չգնալ դրան՝ հենց իր շահերից ելնելով, քանի որ «հորը և որդուն միաժամանակ նստացնելը մեր հասարակությունը ճիշտ չի հասկանա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: