ՀՔԾ-ն ունի իրավասություն հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում Հրայր Թովմասյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Դիտարկամնը, թե եթե նա ունի անձեռնմխելիություն որպես ՍԴ նախագահ, դուք չպետք է ստանա՞ք ՍԴ-ի թույլտվությունը, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:
Մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շուրջ տեղի ունեցող գործընթացներ են, ՀՔԾ պետը պատասխանեց.
«ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով»,- ասաց:
Հարցին, թե ինչու՞ եք Արսեն Բաբայնաին զրկել հաղորդակցությունից և ինչու՞ է որոշվել խափանման միջոց ընտրելու համար դատարանին միջնորդել կալանավորումը, Սասուն խաչատրյանն ասաց.
«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում և նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»:
ՀՔԾ պետի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանը հրաժարական տալ-չտալը կապ չունի Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի հետ:



