ՀՔԾ-ն քննում է Հրայր Թովմասյանին

Այսօր՝ առավոտյան Հատուկ քննչական ծառայությունը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Հրայր Թովմասյանը հարցաքննվելու է Սահմանադրական դատարանի շենքում։

NEWS.am-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է, որ Թովմասյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակում, իսկ թե ի՞նչ գործի շրջանակում՝ փաստաբանն տեղյակ չէ։

Նշենք, որ ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։