
Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Ի տարբերություն Փաշինյանի Արցախում Ալիեւին կիրթ եւ նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար հերոսներին չեն նվաստացնում եւ կալանավորում:
Տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում:
Եվ , ի վերջո, բարձրաձայն հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:
Հ.Գ. Сначала подумай,потом говори»: