«Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացին...

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային ֆորումին մասնակցելու եկած Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին «Հողատու հեռացիր» վանկարկումներով ու սուլոցներով։

Նշենք, որ այդ միջոցառման կապակցությամբ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում։  Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 15-ից մինչեւ ժամը 20-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված է նաև Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիան, որին ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: