Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ մեկ դրվագի, որն առնչվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Տարոն Տոնոյաննը հիշեցրեց. «Հովիկ Աղազարյան հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, բժշկական պարագաներով Երևանից ինձ արկղեր էին ուղարկել, մեքենայից իջեցրեց, մի քանի բան մնաց մեքենայում, հարցրեցի՝ բա սա ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջեբրայիլ եմ տանելու: Ընկեր, ասի, ի՞նչ Ջեբրայիլ, Ջեբրայիլը արդեն հանձնած է, ասաց՝ ի՞նչ ես խոսում Ջեբրայիլը մեր ձեռքում է, զանգեց «իմքայլականներից» իմացավ, որ Ջեբրայիլը մեր ձեռքում է և, իհարկե, չգնաց»:
Տարոն Տոնոյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանը միայնակ չի եղել, նրա հետ մեկ անձ է եղել, որը վերջերս Կառավարության դիմաց հաջակցության ակցիա էր անում ու պաշտպանում Նիկոլ Պաշինյանին:



