Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգա...

«Հրապարակ» թերթը գրում է. Միլիարդների չարաշահումներ թույլ տված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) քրեական գործի հարուցումից 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին՝ Դավիթ Փափազյանին՝ Վահան Փափազյանի որդուն, եւ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանին, որին մեղադրում են կեղծիքի եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։

Նա արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրն է։ Թերեւս այս գործով է պայմանավորված Մանուկյանի չեզոքությունը վերջին տարիներին։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում