Անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու եւ գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 4-ին 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի:
ՊՆ-ից հայտնում են, որ բացազատվել են կապի շարժական կայաններ, ստուգվել են անձնակազմի գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի:
Բացի այդ, մարտի 3-ից 5-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքներ:
Հավաքներից հետո գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական պարապմունք, հստակեցվել են մարտական պայմաններում ստորաբաժանման անձնակազմի եւ ղեկավար կազմի գործողությունները:
Մարտի 2-ից 4-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության դասակների հրամանատարների եռօրյա հավաքներ:
Գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են հրամանատարների մարտավարական-մասնագիտական ունակությունները, հակաօդային պաշտպանության գործողությունների համակարգման, ինչպես նաեւ մարտական փաստաթղթերի վարման գիտելիքները:



