Հնդկաստանը ցուցադրեց նոր տիպի շարժական ռելսայ...

Հնդկաստանը երկաթուղային հարթակի վրա գտնվող շարժական արձակիչից հաջողությամբ արձակել է միջին հեռահարության առաջադեմ բալիստիկ հրթիռ՝ Agni-Prime-ը, հաղորդում է Hindustan Times-ը։

«Սա իր տեսակի մեջ առաջին արձակումն է, որն իրականացվել է հատուկ նախագծված ռելսային շարժական հրթիռային կայանքից», - ասել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։

Նա հավելել է, որ հրթիռը նախատեսված է մինչև 2000 կիլոմետր հեռահարության համար։

Սինգհը շեշտել է, որ փորձարկումների հաջողությունը Հնդկաստանը դասել է այն ընտրված երկրների շարքին, որոնք մշակել են «շարժական երկաթուղային ցանցից կոնտեյներների վրա հիմնված մեկնարկային համակարգը»։