Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական հա...
Ucom-ը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
 
 
Սիրելի՛ բաժանորդներ,
Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։
 
Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
 
Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։
Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։
Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն։
Շնորհակալություն։