Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե արդյոք կա՞ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջ:
«Ես չեմ կարող ասել, մեկ բան է միանշանակ՝ պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ է իր հակասությունը, դժգոհությունն է հայտնում տարբեր հեռուստաեթերներում, տարբեր ԶԼՄ-ներում: Իսկ թե ինչ կորոշի վարչապետը, ես հիմա չեմ ասի, բայց մի բան կարող եմ ասել, որ ժամկետի առումով հիմա հնարավոր չի պարոն Մանուկյանին որևիցե ձևով աշխատանքից ազատել: Ապրիլին է ժամկետը լրանում: Ես չգիտեմ՝ արդյոք ինքն ուզո՞ւմ է աշխատել և շարունակել քննադատություններով հանդես գալ»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ի սկզբանե Հանրային խորհուրդը, իր կարծիքով, անիմաստ կառույց է եղել, և չի բացառվում, որ ստեղծվել է հենց Վազգեն Մանուկյանին աշխատանքով ապահովելու համար:



