
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեղեկությունը հայտնում է Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Մարզպետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները: