ՀՀԿ-ում «համ գուլան, համ կերթան»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը մի քանի օր է քաղաքական տարբեր շրջանակների հանգիստ չի տալիս։ Իշխանությունները, ընդդիմության մի մասը, արևմտամետ ներկայացողները իրենց պատեպատ են տալիս ու հոգի մաշում, որ ժողովրդին «ճիշտը» բացատրեն կամ որ ավելի ճիշտ, որ իրենց տեսանկյունից նայեն նախագահ Քոչարյանի հայտարարություններին։

Ասուլիսը անհանգստացրել էր ընդդիմության ՀՀԿ-ին մոտ կանգնած շրջանակներին։ Այս շրջանակներին անհանգստացրել էր նախագահ Քոչարյանի առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը։

Քոչարյանի ընդդիմախոսները պնդում են, որ չի կարելի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք գնալ ընտրությունների, որ այդ կերպ լեգիտիմացվում է Փաշինյանը, որ ընտրություններով փոփոխություններ հնարավոր չեն։ Ասում են ու միևնույն ժամանակ մասնակցում հնարավոր բոլոր ընտրություններին։ Նախ 2021 թվականին ընտրություններին դեմ ՀՀԿ-ն ի վերջո մասնակցեց դրանց, հետո տարբեր ՀՀԿ-ականներ մասնակցեցին մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրությունների, հիմա այդ շրջանակներին հարող առնվազն երկու թեկնածու կա, որոնք հայտարարել են, որ մասնակցելու են Գյումրու ընտրություններին։

ՀՀԿ-ականների և նրանց մոտ կանգնած շրջանակների վարքագիծը հիշեցնում է պապիս գյուղի Թերեզիկի պահվածքը։ Օրերից մի օր Թերեզիկին ամուսնացնում են ու երբ գալիս է հարսին հոր տանից հանելու պահը` Թերեզիկը սկսկում է աղիողորմ արտասվել, իրեն պատեպատ տալ, համարյա նույն կերպ, ինչ հիմա ՀՀԿ-ականներն ու նրանց մոտ կանգնած գործիչները։ Հարևան տարիքով կանանցից մեկը դիմում է հարսին, թե «Թերեզիկ ջան, եթե չես ուզում արի մի գնա հարս»։ Թերեզիկն էլ պատասխանում է, թե «ոչինչ, համ գուլամ, կամ կերթամ»։ Հիմա այս մարդիկ են, դեմ են Նիկոլի հետ ընտրությունների գնալուն, բայց որ ընտրություն լինում է անպայման մասնակցում են։

Ալեքսան Սամվելյան