ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման...

Տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի տնտեսութունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում, փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով` Հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ ավելացել է 12 տոկոսով կամ  շուրջ 31,4 մլրդ դրամով, ընդ որում՝ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին կովիդի ազդեցությունը չկար»։

Ըստ Փաշինյանի ներկայացրած տվյալների՝ էականորեն ավելացել են արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում։

ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանն էլ վարչապետի խոսքին հավելեց, թե դրամաշրջանառության 31,4 մլրդ աճը հիմնականում երեք ոլորտների է վերաբերում․

«Սպառման ծավալներն են ավելացել, արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտում է ակտիվություն նկատվել։ Արձանագրված թվով 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ։ Աճել է և՛ մեծածախ, և՛ մանրածախ ոլորտի առևտրաշրջանառությունը»,-հայտնեց ՊԵԿ ղեկավարը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հորոդորեց չթուլացնել զգոնությունը և շարունակել աջակցել պետությանը։